Կբարձրանա արտադրողների մրցունակությունը
Կառավարությունն այսօր հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` ոլորտի համակարգող մարմին ճանաչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար 2012/2013 թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը,
- Շիրակի մարզպետարանի կազմակերպած «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով անցկացված «Գյումրի քաղաքի Մուշ-2 նորակառույց թաղամասը բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքի ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես մարզպետարանի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ միջև 489 մլն 837 հազար 392 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման,
- նախկին որոշումներից մեկի փոփոխությունը և լրացումը, որոնց շնորհիվ օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը և ներմուծման ընդհանուր չափաքանակները կհամապատասխանեցվեն ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերի պահանջներին,
- ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման և կիրառման կարգը, որով պարզեցվում է օրինակելի նախագծերից օգտվելու գործընթացը, այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման մեխանիզմների կիրառման միջոցով։
Ոլորտին վերաբերող մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով էապես բարելավվել է գործարար միջավայրը, նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին` հիմք ընդունելով ավելի վաղ հավանության արժանացած միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ծրագրի պահանջները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել