HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրամատորսկում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր կա

Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի բնակելի շենքի հրթիռակոծությունից։ Այդ մասին, Украинская правда-ի փոխանցմամբ, հայտարարել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։ Նրա խոսքով՝ երրորդ մարդը, որի մահվան մասին ավելի վաղ հայտարարվել էր, վերակենդանացման բաժանմունքում է։ 

Կիրիլենկոն նշել է, որ վիրավորներից 8-ը հոսպիտալացվել է, նրանցից 2-ը ծանր վիճակում է։  Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հավելել է, որ ևս 2 մարդու փրկարարները կենդանի են դուրս բերել փլատակների տակից։

Ինչպես հայտնել են Ուկրաինայի ազգային ոստիկանությունից, փետրվարի 1-ի երեկոյան ռուսական զորքերը Կրամատորսկ քաղաքի բնակելի հատվածի ուղղությամբ հարվածներ են հասցրել «Искандер-К» համակարգից։ Վնասվել է 8 բազմահարկ շենք, որից մեկն ամբողջությամբ ավերվել է։ Փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Կրամատորսկի հրթիռակուծությունը, հայտարարել է, որ տեղի ունեցածի մեղավորները «ողորմության արժանի չեն»։ «Սա պատմության կրկնություն չէ, սա մեր երկրում կյանքի ամենօրյա իրականությունն է։ Երկրներ, որոնք տարածքի առումով սահմանակից են բացարձակ չարիքի հետ։ Եվ նրանք պետք է հաղթեն, որպեսզի զրոյի հասցնեն նման ողբերգությունների կրկնման հավանականությունը»,- հայտարարել է Զելենսկին։ 

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել Կրամատորսկի ուղղությամբ հարվածները։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ռուսական զորքերը զանգվածաբար հրթիռակոծել էին Ուկրաինայի տարածքը։ Դնեպրում հրթիռն ընկել էր 9 հարկանի շենքի վրա՝ մասամբ ավերելով այն։ Հարվածի հետևանքով զոհվել էր 46 մարդ, վիրավորում ստացել՝ 80-ը։

Դնեպրում տեղի ունեցածից հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ զանգվածային հարվածների ժամանակ ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգը և դրա հետ կապված էներգետիկ օբյեկտներ։

Լուսանկարը՝ REUTERS/Vyacheslav Madiyevskyy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր