HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը կներմուծի թմրամիջոցների նմուշներ

Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով սահմանել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման արտոնագիր ստանալու համար սահմանված հայտի մերժման հիմքերը։

Կառավարությունն իր որոշմամբ ոստիկանությանը թույլատրել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ, ինչը կնպաստի դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով փորձաքննությունների իրականացմանը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter