HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհվածների ընտանիքների բնակարանային հաշվառումը կպարզվեցվի

Պաշտպանության նախարարությունը կհեշտացնի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարարության համակարգի` ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացում առկա խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուն դիմում է ներկայացնում իր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին։

Համայնքի ղեկավարը բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն շահառուներին, որոնք հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցողների ծառայության հետ կապի ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության տրման կամ զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում:

Գործող կարգով կանոնակարգված չեն այն դեպքերը, երբ, օրինակ, շահառուն զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ հաշվառում չունի, քանի որ խնդիրը ծագել է նախկինում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ, և զոհված զինծառայողի ընտանիքը, մինչև զինծառայողի զոհվելը, հանվել է Հայաստանի բնակավայրում հաշվառումից, իսկ նոր բնակության վայրում հաշվառվել է արդեն զինծառայողի զոհվելուց հետո: 

Նախագծով նախատեսվում է սահմանել հետևյալ կարգավորումները`

1) այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ ընտանիքի անդամը կամ նախկին զինծառայողը հանվել են Հայաստանի իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու կամ զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից,

2) այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհվածի ընտանիքի անդամը կամ նախկին զինծառայողը հանվել են ՀՀ իրենց բնակության վայրի հաշվառումից և հաշվառված չեն եղել որևէ բնակավայրում, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում զինծառայողի զոհվելու կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից առաջ ունեցած վերջին հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից:

Որոշումը կտարածվի 2018թ. դեկտեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter