HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 2-ի երեկոյան և 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-5մ/վրկ, փետրվարի 2-3-ին, 5-6-ին առանձին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter