HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Այսօր Աստանայում կայացավ առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգող հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում երեկ տեղի ունեցավ ՀՀ և ՂՀ գերատեսչությունների ու նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպումը, որտեղ քննարկվեցին վերոնշյալ նիստին առնչվող հարցեր: Իսկ այսօր հայկական և ղազախական կողմերի համանախագահների` Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի և Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Եվգենի Ամանի նախագահությամբ անցկացվեց հանձնաժողովի 4-րդ նիստը:

Նիստում քննարկվեցին հանձնաժողովի նախորդ նիստերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկուստեք ընդգծվեց հայ-ղազախական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև դրա իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու կարևորությունը:

Կողմերը նախանշեցին հայ-ղազախական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և կոնկրետ ուղղությունները, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ավիափոխադրումների, ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիաների բնագավառներում:

Քննարկվեցին նաև մի շարք միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի նախագծեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նիստի աշխատանքներին մասնակցություն ունեցան ՂՀ-ում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը և ՀՀ-ում ՂՀ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: «Վաղը հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները»,- տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter