
Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փետրվարի 2-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունի և Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել