HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Բաղրամյանի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter