HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ երկնքում նկատվել է հետախուզական օդապարիկ. ամերիկացիները կասկածում են Չինաստանին

ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային հատվածում նկատել են հետախուզական օդապարիկ։ BBC-ն գրում է, որ Պենտագոնի կարծիքով այն պատկանում է Չինաստանին։

«ԱՄՆ կառավարությունը նկատել և բավականին բարձրության վրա հետևում է հետախուզական օդապարիկին, որը գտնվում է ԱՄՆ մայրցամաքային հատվածի վրա»,- հայտարարել են ռազմական գերատեսչությունում։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Պենտագոնում չեն կասկածում, որ օդապարիկը չինական է։ ԱՄՆ իշխանությունները Չինաստան են ուղարկել հարցում կապված այդ օբյեկտի հետ։ Ամերիկյան կողմը նշում է, որ չի խոցել օդապարիկը՝ «տպավորիչ չափերի պատճառով»։ «Ես չեմ ասի կոնկրետ չափսերը։ Մեր գնահատմամբ՝ այն բավականաչափ մեծ է, որ բեկորները վնասներ հասցնեն, եթե մենք դա խոցենք։ Կային տեղեկություններ այն մասին, որ օդաչուները տեսել են այդ օբյեկտը, չնայած այն գտնվում է բավականին բարձր երկնքում»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նշվում է, որ օդապարիկը սպառնալիք չէ քաղաքացիական ավիացիայի համար, քանի որ գտնվում է բավականաչափ բարձրության վրա։ «Օդապարիկը ներկայում շարժվում է բավականին բարձրության վրա, քան այն բարձրությունը, որով իրականացվում են առևտրային ավիափոխադրումները, որևէ սպառնալիք չկա երկրում մարդկանց համար»,- հավելել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը։ Նրա խոսքով՝ նմանատիպ բան տեղի է ունեցել նաև վերջին տարիներին։

Ինչպես հայտնում է NBC հեռուստաընկերությունը, չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հավաքվել էր, որ քննարկի պատահարը և պատասխան հնարավոր միջոցները։ Օդապարիկի հայտնաբերման մասին զեկուցել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ NBC-ի աղբյուրները նշում են, որ օբյեկտի հայտնաբերումից հետո երկինք է բարձրացվել ավիացիան, այդ թվում 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչները, ինչպես նաև ռադիոտեղորոշման ինքնաթիռը։

Չինաստանը դեռևս չի մեկնաբանել այս իրավիճակը։ Օդապարիկն առաջին անգամ նկատվել է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, Մոնթանա նահանգի Բիլինգս քաղաքի վրա։ Մինչ այդ, ենթադրաբար, օբյեկտը թռել է Կանադայի տարածքի վրայով։

Լուսանկարը՝ Chase Doak/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter