HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի տուն-թանգարանում կբացվի գեղարվեստի դպրոցների սաների լավագույն աշխատանքների ցուցահանդեսը

Հունիսի 9-ին «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հասարակությանն է ներկայացնելու ՀՀ մարզերում, Արցախում և Երևանում գործող 22 գեղարվեստի և 60 արվեստի դպրոցների սաների 2011-2012 թթ. ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը:

Ընտրությունը կատարվել է մայիս ամսին բոլոր մարզերում կազմակերպված գեղարվեստի և արվեստի դպրոցների տարեվերջի ցուցահանդեսներից՝ յուրաքանչյուր դպրոցից ընդգրկելով լավագույն 3-5 գեղանկար, գծանկար, գոբելենային և խեցեգործական աշխատանքներ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 16-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter