
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը
Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել