HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում 

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվանն ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր: Օնկոլոգիայի կլինիկայի բժիշկները անվճար խորհրդատվություններ տրամադրեցին քաղաքացիներին: 

Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ նման նախաձեռնությունները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն:

«Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելու մարդկանց քաղցկեղի մասին, կոտրելու կարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենան ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէ վախենալ հետազոտության արդյունքում խնդրի ի հայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինում պացիենտների համար»,-նշում է բժիշկը:

Նշենք, որ այսօրվա խորհրդատվություններին գրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբ հիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժում ստացողները: 

Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետները քննարկել են առողջական վիճակը, արդեն իսկ իրականացված բուժումը և հաջորդ քայլերի անհրաժեշտությունը: 

Կլինիկայի բժիշկները և հոգեբանը պացիենտներին և նրանց հարազատներին օնկոհիվանդների համար աջակցության բրոշուրներ էին պատրաստել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter