HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ հերթական քննարկումը:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ քննարկումը կազմակերպվել էր հանրային սեկտորի ներկայացուցիչների, ինտերնետ կապի օպերատորների, մեդիափորձագետների, մասնագետների դիրքորոշումը լսելու համար, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Պաշտպանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է՝ նշված կառույցների, ինչպես նաև հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ կարծիքներով փոխանակվելու, արդյունքում ներկայացված բոլոր դիտարկումները հավաքագրելու, ինչպես նաև նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները հաշվի առնելու և նախագիծը լրամշակելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, նախագծերի ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter