
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը 67 տարեկան հասակում մահացել է 2022թ. հունիսի 8-ին:
Առայժմ հայտնի չէ, թե նախկին ռեկտորին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել և իրականացվել ուսումնասիրություն: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը կամ բգնագանձման ենթակա գումարի չափը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում դրանք կարող են փոխվել:
Մեկնաբանել