Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 8-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 9-ից 12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ից 10-ին կնվազի 4-ից 6 աստիճանով, 12-ին կբարձրանա 1-ից 3 աստիճանով:
Երևանում հունիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ից 12-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել