HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձը ներքնազգեստում թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն:

Վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված:

Ըստ կալանավորված անձի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter