HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը ստորագրել է Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է արձանագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter