HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023-ի առաջին նիստը

Այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի է ունեցել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը։ 

Նիստը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց, որի առաջին հարցը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։ 

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին  է ներկայացրել ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդնահուր վիճակագրությունը և վերլուծությունը, ինչպես նաև իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները։ 

Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, Խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ։

Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված երեք հարցը ընդունվեց Խորհրդի կողմից, մեկ հարց դրվեց էլեկտրոնային քվեարկության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter