
Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ
Այսօր Կարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիվանդները տեղափոխվել են Հայաստանի բուժհաստատություններ՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Նշենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ։
Մեկնաբանել