
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3%-ով:
2023թ. հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել