HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։

Մասնավորապես, 2023թփետրվարի 2-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ:

Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։ 

Հսկող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Վերջինս մեղադրվում է դեռևս ինքնությունը չպարզված՝ «Տելեգրամ» հավելվածի համապատասխան ալիքի օգտատիրոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելուն օժանդակելու, մասնավորապես՝ նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու  նպատակով խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար։

Շարունակվող նախաքննության ընթացքում դատարանի որոշման հիման վրա 27-ամյա երիտասարդի բնակարանում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում վարույթն իրականացնող քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի՝ ևս շուրջ 170 հատ փաթեթներով ընդհանուր մոտ 345 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, որն ուղարկվել է փորձաքննության։

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության մասնակից հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter