HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պորտուգալիան Ուկրաինային կմատակարարի Leopard 2 տանկեր

Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի Leopard 2 տանկեր։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Անտոնիո Կոստան։

«Ներկայում մենք աշխատում ենք, որ հնարավորություն ունենանք մեր տանկերից որոշները ուղարկելու այնտեղ»,- ասել է պորտուգալացի գործիչը։

Կոստան նաև հրաժարվել է նշել, թե քանի Leopard 2 տանկ է պատրաստվում ուղարկել Պորտուգալիան։ «Ես գիտեմ, թե քանի տանկ կլինի (խմբ. կուղարկվի Ուկրաինա), բայց այդ մասին կհայտարարվի պատշաճ ժամանակին»,- հայտարարել է վարչապետը։

Կոստան նաև նշել է, որ Պորտուգալիան բանակցություններ է վարում Գերմանիայի հետ դետալների ձեռքբերման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են Պորտուգալիայի զինված ուժերում գտնվող, սակայն վերանորոգման ենթակա Leopard տանկերի համար։

Հունվարի 25-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան և դաշնակից երկրները պատրաստվում են, ընդհանուր առմամբ, Ուկրաինային փոխանցել 112 հատ Leopard 2 տանկ։ Ենթադրվում է, որ Կիևը դրանք կսկսի ստանալ երեք ամիս հետո։

Նույն օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 31 հատ M1 Abrams տանկ։ Սակայն տանկերի ուղարկումը ժամանակ կպահանջի, քանի որ մինչ այդ անհրաժեշտ է համոզվել, որ ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ վերապատրաստված են։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն որքան հնարավոր է արագ կանցնի ուկրաինացիների ուսուցմանը։

Լուսանկարը՝ mil.in.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter