HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևանի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ- իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, ցինկ, մագնեզիում և վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:

Պարզվել է, որ քաղաքացին չունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:

Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում է դեղամիջոց:

Պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք:

Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով, կասկածելի ծագում ունեցող՝ առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող  դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter