HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում փետրվարի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի և 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 4-6 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ուշադրություն

Փետրվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter