
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանքիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- թվիթերում գրել է Փաշինյանը։
Saddened by the news of the devastating earthquake in #Türkiye & #Syria that resulted in the loss of so many lives. Our deepest condolences to the families of the victims and we wish a speedy recovery to the injured. Armenia is ready to provide assistance.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 6, 2023
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել