HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգմանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են տեղակալներ Արթուր Պողոսյանը, Գևորգ Բաղդասարյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով:

Խորհրդակցության ընթացքում Գլխավոր դատախազը հանձնարարել է մինչդատական վարույթում ութ ամսից ավելի ժամկետով քննվող բոլոր քրեական գործերի (վարույթների) ընթացքն ու քննության ժամկետների ձգձգման պատճառները քննարկել ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունում՝ օպերատիվ խորհրդակցության ձևաչափով:

Աննա Վարդապետյանը ոլորտը համակարգող տեղակալներին հանձնարարել է երկամսյա ժամկետում գույքագրել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները (ինչպես հսկողական, այնպես էլ վերահսկողական), վեր հանել դրանց ձգձգման պատճառները, սահմանել դրանց կատարման ժամկետներ և արդյունքների մասին զեկուցել գլխավոր դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter