HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Կիրիլ Բուդանովը կփոխարինի Ալեքսեյ Ռեզնիկովին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կտեղափոխվի պետական այլ պաշտոնի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կգլխավորի Կիրիլ Բուդանովը, որը ներկայումս Ուկրաինայի ԶՈւ ռազմական հետախուզության ղեկավարն է։

Արախամիան չի նշել, թե կոնկրետ երբ պաշտոնապես կհայտարարվի այդ մասին։ «Պատերազմը թելադրում է փոփոխություններ կադրային քաղաքականությունում։ Ժամանակն ու հանգամանքները պահանջում են ուժեղացում և վերախմբավորում։ Դա այն է, ինչ հիմա տեղի է ունենում և տեղի կունենա ապագայում։ <...> Թշնամին պատրաստվում է հարձակման։ Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեզ և վերադարձնել այն, ինչը պատկանում է մեզ»,- փետրվարի 5-ի երեկոյան գրել էր Արախամիան։

Ընդ որում, ավելի ուշ Արախամիան հայտարարել է, որ փոփոխությունները չեն կայանա այս շաբաթ։ 

Արախամիան նշել էր, որ Ալեքսեյ Ռեզնիկովը կնշանակվի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարարի պաշտոնում, որը ներկայումս զբաղեցնում է Պավել Ռյաբիկինը։ Արախամիան նշել է, որ դա արվում է «ռազմաարդյունաբերական համագործակցության ուժեղացման համար, ինչը միանգամայն տրամաբանական է»։

Իր հերթին Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ո՛չ նախագահ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ վարչապետ Դենիս Շմիգալն իրեն չեն առաջարկել գլխավորել այդ նախարարությունը՝ հավելելով, որ «ոչ ոք իր պաշտոնում մշտական չէ»։ Ավելին, նա նշել է, որ կհրաժարվի գլխավորել նախարարությունը, քանի որ ինքը կոմպետենտ չէ այդ պաշտոնը զբաղեցնելու գործում։

Ձախից աջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովը և Կիրիլ Բուդանովը/glavcom.ua

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter