HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեհաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ տեսնում ենք, որ Ձեր երկիրը, ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների, ցույց է տալիս տնտեսական լավագույն արդյունքներից մեկը: Ձեր փորձը շատ օգտակար կլինի մեզ համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի հիմնական գործընկերներից մեկը Եվրոպական միությունն է, որի տնտեսական աճը և խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա: Այդ համատեքստում, զրուցակիները հանգամանալից կերպով քննարկել Եվրոպայում առկա տնտեսական վիճակը, հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև համագործակցությանը,ԱՊՀ շրջանակներում տնտեսական քաղաքականությանը և ծրագրերին, Հայաստանի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի արդյունքներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter