HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բուք եւ ձյուն՝ ճանապարհներին

Փետրվարի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է, կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհը դժվարանցանելի է։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սասնաշեն-Դավթաշեն ճանապարհահատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հաորդում է դեպարտամենտը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter