HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն ուղեւորափոխադրումների շուրջ. երիտասարդ վարորդը մահացել է

Երեկ երեկոյան՝ ժամը 20:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ոմն Լիլիթից ահազանգ է ստացվել, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1988 թ. ծնված Վրեժ Պողոսյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արնազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ  հունիսի 7-ին  ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Արսեն Հակոբյանը, որը խոստովանել է, որ հիշյալ օրը ուղևոր փոխադրելու շուրջ իր և Վրեժ Պողոսյանի միջև վեճ է ծագել, և պարզաբանման նպատակով հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վ. Պողոսյանի աջ քունքին, ինչի հետևանքով նա մահացել է: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter