HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:

«Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել դրա հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter