
Կովկասի բնության հիմնադրամը 80 հազար եվրո է փոխանցել «Արփա» պահպանվող լանդշաֆտին
Կովկասի բնության հիմնադրամը 80 հազար եվրո է փոխանցել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։
«Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տալիս։ Առաջին գումարային փոխանցումն է կատարվել Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Աջակցությունը կազմել է 80 հազար եվրո։
Տրվող գումարն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել