HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Երգչուհի Արմինե Գրիգորյանը արտագաղթել է Հայաստանից

Երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արև» հաղորդումը «Դար 21»-ի լավագույն հաղորդումներից էր: Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել և հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից և գնում է, քանի որ այլևս չի կարող և չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաև, որպես երգչուհի, տեւական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter