HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել հաջողություն նոր պաշտոնում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի կրթական ռեֆորմների վերահսկողության առումով, հասկանալու համար, թե ռեֆորմների ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում: «Դրանք վեր հանելու առումով տեսչական մարմինն ամենակարևորն է, որովհետև մեծ ռեֆորմների ժամանակ, իհարկե, ճանապարհին կարող են լինել խնդիրներ: Կարևոր է, որ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրները, շտկումներն անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», -ասել է Արայիկ Հարությունյանը»,-նշված է հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter