
Գյուղացու տան բռնագանձման մասին հոդվածում դատախազությունը վարույթ սկսելու հիմքեր չի գտել
Անցած ամիս հրապարակել էինք Լոռի բերդի բնակիչ Արմեն Առաքելյանի պատմությունը։
640 հազար դրամ չվճարած վարկի և տարիների ընթացքում կուտակված տույժերի ու տուգանքների պատճառով բանկի պահանջով բռնագանձվել էր նրա տունը, ԴԱՀԿ-ն այն աճուրդով վաճառել էր: Գնորդը ծնունդով ստեփանավանցի դատավորի բարեկամն է, որը տունը գնելուց հետո գրեթե միանգամից այն վաճառելու հայտարարություն էր տեղադրել list.am-ում։
Դատական գործընթացների մասին ո՛չ Արմենը, ո՛չ տան այլ համասեփականատերերը պատշաճ կերպով չեն ծանուցվել, տարիներ տևած դատական գործընթացներում խախտվել են նրանց սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները:
Պատմությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
«Հետքը» դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հարցնելով արդյո՞ք կառույցը ուսումնասիրել է օրենքի հնարավոր խախտումները և կոռուպցիոն պայմանավորվածությունները։
Մեր հարցմանն ի պատասխան, դատախազությունը հայտնել է, որ ուսումնասիրել է մեր հրապարակումը, սակայն որևէ հիմք չի գտել քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Ստորև կցում ենք Գլխավոր դատախազության ամբողջական պատասխանը։
Առաքելյանների խոսքով՝ տունը ազատելու համար ՀԱԿԾ-ից (նախկին ԴԱՀԿԾ) նրանց վերջնաժամկետ էին տվել, որը երեկ էր՝ փետրվարի 6-ին։ Սակայն ՀԱԿԾ-ից դեռևս չեն եկել, նրանք շարունակում են ապրել այդ տանը, քանի որ գնալու որևէ տեղ չունեն։
«Հետքը» կշարունակի հետևել զարգացումներին։
Մեկնաբանել