HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները և ստացել պատասխան. Արարատ Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և ստացել պատասխան։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ դեկտեմբերին Մոսկվայում պետք է կայանար Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումը, սակայն Լաչինի միջանցքի փակման պատճառով այն հետաձգվեց։ «Չնայած դրան՝ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք մեր առաջարկները, և ես մի քանի օր առաջ պատասխան եմ ստացել ադրբեջանական կողմից։ Եվ ես կարծում եմ, որ դա համատեղ աշխատանքի շարունակությունն է»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ աշխատում են պայմանագրի տեքստի վրա։

Նրա խոսքով՝ կողմերը կշարունակեն ուսումնասիրել նաև միմյանց առաջարկները։

Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ ընդգծելով դրա անխափան գործարկման կարևորությունը։ «Կարևոր է, որ կարճ ժամկետում հանվի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ադրբեջանը և Ռուսաստանն այստեղ պարտավորություններ ունեն»,- նշել է գերմանացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ մարդասիրական հասանելիությունն ունի բացարձակ առաջնահերթություն։

Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ։

Լուսանկարը՝ արխիվային/ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter