HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Շաքարավազն էլ թանկացավ

Երեկվանից թանկացել է փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը: Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Ընդամենը նկատենք, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ` կարտահանվի: Այսինքն` տեսականորեն մեր սպառած շաքարավազն արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը:

Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է:

Մեկնաբանություններ (1)

gago
Lfik samon ev nra HHk-akan gorc@nkerner@ der incher kanen. ognutyun axersoxic inhc eiq spasum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter