
Հանրապետությունում բքի պատճառով կան փակ ճանապարհներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արագածի, Ստեփանավանի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Աբովյանի, Մեղրիի, Նաիրիի, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
Բքի պատճառով Բավրա բնակավայրից մինչև Բավրայի մաքսային անցակետ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Մեկնաբանել