HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արարատի մարզպետը ԱԺ-ում աշխատանք է փնտրում

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Երբ թերթը Արարատի մարզպետից հետաքրքրվել է, թե ի՞նչ սաիթով է այցելել Հովիկ Աբրահամյանին, վերջինս ուղղակի զայրացել է: «Չհասկացանք, զարմանալի մարդիկ եք: Ձեզ ինչ հետաքրքիր ա, թե ինչի՞ եմ եկել: Եկել եմ, որովհետև Շարմազանովը իմ ընկերն է, Նաղղալյան Հերմինեն իմ հայրենակիցն է»:

Թերթի տեղեկություններով, առաջիկայում Լոնդիկր զրկվելու է մարզպետի պաշտոնից, և նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը` փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Երեկ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը: Թերթը նրան էլ է հարց ուղղել Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցող հավաքի և իր այցի նպատակի մասին: Ռուբեն Թադևոսյանը հարցին հարցով է պատասխանել. «Իրավունք չունե՞մ Ազգային ժողով գալու»:

Թերթը նշում է, որ Հովիկ Աբրահամյանի շուրջը պտտվողների շարքում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ տանուլ տված Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, որը նույնպես երեկ Աժ-ում էր: Աժ նախագահի բոլոր խորհրդավոր հյուրերն էլ լռել են հավաքի նպատակի մասին:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաև ԲՀԿ քվոտայով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանը: Աժ նախագահի մոտ կազմակերպված հավաքի նպատակի մասին նա ևս գերադասել է լռել:

Մեկնաբանություններ (1)

Կարո
Լոնդիկին ԱԺ-ն էր պակասում։ Չգիտես ինչու, վերևներում պաշտոնները բաշխելիս տարիքները հաշվի չեն առնում, իսկ նույն այդ ծերուկները 35-ն անց անձանց այլևս երիտասարդ չեն համարում աշխատանքի ընդունելիս։ Չէ որ արդեն 35-ը բոլորած անձը փորձառու է և չի խաբվի, նույնիսկ կըմբոստանա, պահանջելով գործել օրենքների պահանջներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter