HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերագույն ռադան ներքին գործերի նոր նախարար և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար է նշանակել

Գերագույն ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Մալյուկին, որը մինչ այդ ուկրաինական հատուկ ծառայության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարողն էր։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։

Որոշման օգտին քվեարկել է 324 պատգամավոր։ Խորհրդարանի նիստին ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը կոչ է արել աջակցել Մալյուկի թեկնածությանը։

Բացի այդ, խորհրդարանականները Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում հաստատել են նաև Իգոր Կլիմենկոյի թեկնածությունը, որը մինչ այդ զբաղեցնում էր այդ երկրի ազգային ոստիկանության պետի պաշտոնը։ Նրա թեկնածությանն էլ աջակցել է 321 պատգամավոր։ Կլիմենկոն ՆԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր հունվարի 18-ին Բրովարիում ուղղաթիռի աղետի հետևանքով գերատեսչության նախկին ղեկավար Դենիս Մոնաստիրսկու մահվանից հետո։

Վասիլի Մալյուկը, որը զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, Ուկրաինայի նախագահի հրամանագրով ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ պաշտոնից հեռացվել էր ծառայության նախկին ղեկավար Իվան Բականովը և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Պատճառը կառույցների աշխատակիցների՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ հնարավոր կապերի հետաքննությունն էր։ Բականովը Վլադիմիր Զելենսկու մանկության ընկերն է։ Նա Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի օգոստոսից։

Կոլաժը՝ informator.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter