HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել

Թերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարևել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: Ե´վ ՀԱԿ-ին, և´ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած թերթի աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատել են այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ո´չ ՀԱԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ո´չ էլ Ալեքսանյանից ստանալ չի հաջողվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter