HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը:

Այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ, 2022 թվականին Հայաստանի ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

«Դրամաշնորհային այս անվանակարգի համատեքստում գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։

Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter