HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 90.2%-ով աճել է՝ հիմնականում ՌԴ քաղաքացիների շնորհիվ

2022 թվականին Հաաստան է ժամանել 1 665 658 զբոսաշրջիկ: 2021 թվականի համեմատ այս թիվն աճել է 90.2%-ով:

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները վկայում են, որ զբոսաշրջիկների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են: 2022 թվականին որպես զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել 790 397 ՌԴ քաղաքացի: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 2.2 անգամ: Մեծապես ՌԴ քաղաքացիների շնորհիվ է, որ 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվն էապես աճել է:

Մեծացել է Ռուսաստանի կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների կազմում: Եթե 2021 թվականին այն 40.2% էր, ապա 2022-ին հասել է 47.5%-ի:

Ռուսաստանցիների ներհոսքը մեծացավ հատկապես մարտից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Ի տարբերություն ՌԴ քաղաքացիների՝ Ուկրաինայի քաղաքացիների հոսքը նվազել է 18.3%-ով՝ կազմելով 18 149:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում առաջին հնգյակում են նաև դրսում ապրող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, ինչպես նաև՝ Վրաստանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացիները:

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք ինչպես Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն՝ ըստ առաջին հնգյակի երկրների ու նրանց ունեցած տեսակարար կշռի, այնպես էլ՝ առաջին տասնյակում ներառված երկրների ցուցանիշները՝ 2021 և 2022 թվականներին:

Ինչպես երևում է, կտրուկ աճել է նաև Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 2.5 անգամ: Առհասարակ, առաջին տասնյակում ներառված բոլոր երկրներից, բացառությամբ Ուկրաինայի, զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Հիշեցնենք, որ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

2.6 անգամ աճել է Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը

2022 թվականին Հայաստանից այլ երկրներ է մեկնել 1 138 539 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 2.6 անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter