
Ռուսաստանը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը
Ռուսական բանակը փետրվարի 8-ի գիշերը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Թշնամական հրթիռների հարված է գրանցվել Խերսոնի կենտրոնական հատվածում։ Նախնական C-300` 6-10 հրթիռ։ Տուժածների և զանգվածային ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- գրել է նա։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարվածներ են հասցվել քաղաքի Կիևյան շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտին։ Հրթիռներից մեկի հարվածի հետևանքով տեղում հրդեհ է բռնկվել։ Տերեխովը հայտնել էր 6 հրթիռի մասին։
Տելեգրամյան տեղական ալիքներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ լսվում են պայթյունների ձայներ։
Լուսանկարը՝ արխիվային/cdt.ch-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել