HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Անօրինությունները կատարվել են Սամվել Նիկոյանի հեռանալուց հետո

Հայաստանի անկախացումից հետո սկսված սեփականաշնորհման գործընթացի արդյունքում հանրապետության խոշոր գործարաններից մեկը` Երևանի «Հիդրոապարատ» մեքենաշինական գործարանը, ձեռք բերեց բաց բաժնետիրական ընկերության իրավական կարգավիճակ: 1980-ականներին գործարանը համարվում էր Մոսկվայի մասնաճյուղ, «Ավտոպագրուզչիկ» գործարանի հետ հանատեղ արտադրել է հիդրողեկեր և այլ սարքավորումներ, ունեցել է ավելի քան 1380 գերմանական հաստոցներ, որոնք, սակայն, սեփականաշնորհման «եռուզեռի» ընթացքում վաճառվել են, իսկ գումարները` գրպանվել:

Բանն այն է, որ 1994 թ. կառավարության որոշմամբ գործարանի բաժնեմասերից 20% հատկացվել է թվով 330 աշխատակիցների: Որոշ ժամանակ անց գործարանի արդյունավետ աշխատանքի շնորհիվ 20% բաժնեմասը դարձել է 35%: 1998 թ. գործարանի 65%-ը աճուրդով վաճառվել է ԱՄՖ ընկերությանը: Պայմանագրի համաձայն` ընկերությունը մեկ տարվա ընթացքում աշխատողների քանակը պետք է կրճատեր` հասցնելով մինչև 250-ի, և յուրաքանչյուրին վճարեր 250 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ: ԱՄՖ-ը նաև պետք է կատարեր 1 մլն դոլարի ներդրում: Սակայն պայմանագրի ոչ մի կետ չիրագործած ԱՄՖ-ը կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվում, և պարտքի դիմաց գրավ է դրվում «Հայգազարդին»` վերջինիս դարձնելով 65%-ի բաժնետեր:

2007-ից ի վեր «Հիդրոապարատ» ԲԲԸ-ի 35%-ի բաժնետերերը, բողոքի ակցիաներ կազմակերպելով, փորձում են վերականգնել իրենց իրավունքները: Նրանց պնդմամբ` արտադրամասը դադարել է աշխատել, ու թեև բոլոր շինություններն օտարվել են (առանց իրենց իմացության), սակայն իրենք փոխհատուցում չեն ստացել: Մինչդեռ ԲԲԸ-ում մշտապես կատարվել և այսօր էլ կատարվում են անօրինություններ, որոնց հանդեպ պետությունն աչք է փակում:

«Հայացք»-ին հայտնի է դարձել, որ 1982-1990 թթ. «Հիդրոապարատ» գործարանում աշխատել է Ազգային Ժողովի նախկին նախագահ, ներկայումս ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: 1990 թ. Ս. Նիկոյանը եղել է արտադրամասի պետ: «Հայացք»-ի հարցին, թե տուժածներն արդյոք չե՞ն դիմել պատգամավորի օգնությանը` գործարանի վետերան աշխատողներից Նելլի Հակոբջանյանն ասաց.

- Այս ամենի մասին նա տեղյակ չէ, գործարանի որդիսականը սկսվել է նրանից հետո: Մենք նրան չենք դիմել և մտադիր էլ չենք դիմել. կա օրենք, և օրենքն էլ մեզ կպաշտպանի: Պետությունը մեզ չի խաբել, պարզապես թերացել է վերահսկողության հարցում: Թեև մենք իրականությանը չենք նայում վարդագույն ակնոցով, սակայն համոզված ու լիահույս ենք, որ մեր խնդիրները իրավապահ մարմինների կողմից դրական լուծում կստանան:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանություններ (1)

Slavik
Կողոպուտը շարունակվում է Շուրա...Հավատանք որ փոխենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter