HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի՝ ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին նախարարը հրապարակային տեղեկություններ չտվեց

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից է ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտը:  Իսկ այդ ոլորտի համար ամենակարևորը գիտատեխնիկական բազան և նոր տեխնոլոգիաներն են: Նա կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե այլ երկրների գիտնականների հետ համագործակցության ինչ ծրագրեր և ինչ համատեղ արտադրություններ կան:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ, ցավոք, չի կարող շատ ընդլայնվել այդ ձևաչափով: Սակայն նշեց, որ տարբեր միջոցառումների են մասնակցում և միջազգային գործընկերների հետ քննարկվում են բարձրացված հարցերը: Օրինակ, մոտակա  միջոցառումներից մեկը լինելու է Աբու Դաբիում փետրվարին անցկացվող ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը տաղավարով ներկայացված է լինելու:

«Եթե ամփոփ ներկայացնեմ, նման միջոցառումների միջոցով մենք  փորձում ենք  ձեռք բերել գործընկերներ, որոնց հետ առանձին ուղղություններով փորձում ենք խորացնել մեր համագործակցությունը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ պատգամավորին կարող է ներկայացնել գրավոր տեղեկություններ կատարված աշխատանքի հետ կապված կամ հանդիպել, ավելի ազատ զրուցել:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իր բարձրացված հարցը գաղտնի տեղեկատվություն չի պարունակում, հրապարակման ենթակա տվյալներ է խնդրում:

Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում և երկրների, ընկերությունների անուններ բացահայտելը գաղտնիության ռեժիմ է ենթադրում: Սակայն նշեց, որ Հնդկաստանում մասնակցել են ցուցահանդես և տեսանելի արդյունքներ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter