HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գնել Սանոսյանը հայտնեց, որ 300-ից ավելի գազաբալոն պայթել կամ վնասվել է փորձարկման ժամանակ

Կարեն Համբարձումյանը Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գազաբալոնների վկայագրման գործընթացը: Վերջերս էլ օրենսդրական փոփություն է եղել, որ առանց գազաբալոնի վկայագրման, ավտոմեքենայի տեխզննում չի իրականացվելու:

Գնել Սանոսյանն ասաց, որ գործընթացն ընթանում է, և ցուցանիշներն այդքան էլ գոհացուցիչ չեն: Այս պահին 166 հազար ավտոմեքենայի գազաբալոն է վկայագրվել, իսկ 60-62 հազ. ավտոմեքենա հերթագրված է: 

Նշեց, որ վկայագրման ընթացքում մոտ 4800 գազաբալոն է խոտանվել, որոնցից 4400-ը ժամկետանց են եղել, իսկ 300-ից ավելին՝ հենց ստուգման ժամանակ պայթել կամ վնասվել են, ինչը ենթադրում է, որ դրանք որևէ վայրում կպայթեին:

Հանրապետությունում գործում է 82 կայան, և վարորդների համար ավելի հեշտ է մոտենալը մոտակա կայան և իրականացնել վկայագրման, այլ կերպ ասած՝ գազաբալոնի փորձաքննության գործընթացը:

Նախարարը նշեց, որ փետրվարի 25-ից տեխզննում չեն անցնի այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրված չեն: Սակայն նախարարը լսել է խոսակցություններ, որոնք հնչել են վարորդների կողմից, թե տեխզննման ժամանակ գազաբալոնը կհանեն, տեխզննումը կանցնեն նորից կտեղադրեն:

Գնել Սանոսյանն ասաց, որ այդ տրամաբանությունը սարսափելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter