HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայնով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է  68-ը, բոլորը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Ըստ դատախազի միջնորդության՝ Օհանյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարությանը պատկանող բազմաթիվ շինություններ շուկայականից ցածր գներով վաճառվել են՝ վնաս պատճառելով պետությանը։

«Զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշված է միջնորդագրում:

«Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր չեն ունեցել պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն, հետեւաբար չեն մասնակցել քվեարկությանը:

Երրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր: Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը  կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել փետրվարի 8-ին:
ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների մանրամասները՝ կից հղումներում:

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

Ազգային ժողովը շարունակել է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը»,-նշված է ԱԺ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter