
Արմավիրի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել
Այսօր՝ փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։
Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել