HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները շարունակում են պարբերաբար և ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար և բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ չնայած ադրբեջանական բանակի դրսևորած նախահարձակ գործողությունների ակտիվությանը, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter